Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մեծ ցավով գուժում է նվիրյալ դաշնակցական Շաղիկ Մարուխյանի մահը

Ընկերուհի Շաղիկը մանկության տարիներին ապրել է Լիբանանում, Հունաստանում, ուսանել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա հաստատվել Երևանում:

Հավատարիմ հոր և Դաշնակցության մեծ ընտանիքի որդեգրած ուղեգծին՝ Շաղիկ Մարուխյանը մշտապես եղել է անկախ Հայաստանի զինվորը: Արցախում, Հայ Օգնության Միության բարսեիրական ծրագրերում, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության օրգան «Երկիր» պաշտոնաթերթում (հանդիսացել է թերթի խմբագիրը), տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում, «Հրայր Մարուխյան» հիմնադրամում  իր կատարած աշխատանքներով ու մեծածավալ ծրագրերով Շաղիկ Մարուխյանը նպաստել է հայոց նորանկախ պետականության կայացմանն ու զարգացմանը:

Շաղիկ Մարուխյանի թողած  լուսավոր և օրինակելի հետագիծը պատմությանը փոխանցող շարադրանքը դեռ կստեղծվի, իսկ նրա պայծառ անունը հավերժ կհիշվի սերունդների կողմից:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին