Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հյուսիսային հոսք» -ում գազի արտահոսքի հետաքննությունը հանձնվել է Շվեդիայի անվտանգության ծառայությանը

Շվեդիայի «Հյուսիսային հոսք» գազատարներից գազի արտահոսքի հետաքննությունը փոխանցվել է անվտանգության ծառայությանը, քանի որ գործը կարող է ուղղված լինել շվեդական շահերին, չի բացառվում օտարերկրյա պետությունների ներգրավումը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

«Հյուսիսային հոսքի դեպքերի քրեական հետաքննությունը ստանձնել է Շվեդիայի անվտանգության ծառայությունը: Հանցագործությունը, որը ներկայումս հետաքննվում է, կոպիտ դիվերսիա է: Հետաքննությունը վարում է Շվեդիայի անվտանգության ծառայությունը, քանի որ դա կարող է լուրջ լինել: Այն ինչ-որ չափով շոշափում է Շվեդիայի շահերը, և չի կարելի բացառել, որ գործի հետևում կանգնած են արտաքին ուժեր»,- ասվում է հայտարարության մեջ։