Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հզոր ստորջրյա պայթյուններ են տեղի ունեցել «Հյուսիսային հոսք» գազատարի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի գազի արտահոսքի տարածքում, Twitter-ում հայտնել է SVT շվեդական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի սեյսմոլոգներին։

Նշվել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։

«Կասկած չկա, որ դրանք պայթյուններ են եղել»,- ասել է Շվեդիայի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչ Բյորն Լունդը։

Նախօրեին հայտարարվել էր, որ դանիական ջրերում արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք 2»-ում, որը լցված է տեխնիկական գազով։ Նշվել է, որ գծի վրա ճնշումը կտրուկ նվազել է։ Ավելի ուշ հայտնել են, որ ճնշման նվազում է գրանցվել նաև «Հյուսիսային հոսքի» երկու գծերում։

Դանիայի ծովային վարչությունը հաղորդագրություն է տարածել Բորնհոլմ կղզու մոտ գազի արտահոսքի մասին, որը «կարող է վտանգավոր լինել նավագնացության համար»։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Շվեդիայի ծովային մարմնին, «Հյուսիսային հոսքում երկու արտահոսք կա՝ մեկը Շվեդիայի տնտեսական գոտում, մյուսը՝ Դանիայի տնտեսական գոտում։ Դրանք շատ մոտ են միմյանց»։