Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի գիտություն հասարակության

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Աբովյան 66ա) համաձայն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» N 397Ա որոշմամբ հաստատված Լիցենզիայի պայմանների N3 հավելվածի` մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով:

Գործող սակագներ՝

• ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 153 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 170.4 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 30.07 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 39.811 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 19.906 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.267 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Առաջարկվող սակագներ՝

• մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 177.653 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 31.350 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.801 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 20.900 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 12.294 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Սակագնի ճշգրտումն իրականացվել է համաձայն Լիցենզիայի պայմանների N3 հավելվածով սահմանված գործոնների և մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) գումարային 209.0 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի ձևավորման մեջ էական ազդեցություն է ունեցել արձանագրված 8.3% սղաճը, որով պայմանավորված ճշգրտման մեծությունը կազմել է 23.51 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): Գործոնային ազդեցություններն են՝

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66ա, հեռ.՝ 011 59-03-81, էլ. փոստ. [email protected]:

Գլխավոր տնօրեն ՝ Մ. Շահինյան