Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ անել, եթե հնարավորություն չունեք մարել վարկը․Խորհուրդներ փաստաբանից

Շատերը վարկեր ունեն Վրաստանի տարբեր բանկերում։ Jnews-ի փոխանցմամբ՝ ոմանք ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում ժամանակին մարել իրենց վարկերը և հաճախ դրա պատճառով նույնիսկ կորցնում են իրենց ունեցած գույքը։ Ի՞նչ անել, ի՞նչ քայլեր ձեռնարկել, եթե Ձեր վճարունակությունը նվազել է, և Դուք չեք կարողանում մարել վարկը։

Լսե՛ք իրավաբան, փաստաբան Անդրանիկ Մինասյանի խորհուրդները:

Իրավաբանը մասնավորապես խորհուրդ է տալիս.

-եթե Դուք չեք կարողանում մարել վարկը, անպայման նախօրոք կապ հաստատեք բանկի հետ և փոխեք ժամանակացույցը,

- եթե բանկն արդեն դիմել է դատարան, ապա 10 օրվա ընթացքում անպայման պատասխանեք հայցին, հակառակ դեպքում դատարանը կբավարարի բանկի հայցը և անձը կպարտավորվի վճարել այդ գումարը,

-եթե վարկի վճարման վերջին օրվանից անցել է երեք տարի, ապա վաղեմության ժամկետը լրանալու պատճառով վարկառուն կարող է չմարել վարկը,
- բոլորը կարող են մասնակցել աճուրդին և վերադարձնել կորցրած գույքը: