Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ անել ստամոքսում այրոց չունենալու համար

Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող:
Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող զգացում կրծոսկրի ետևում:
Ի՞նչ անել այրոց չունենալու համար: ԱՆ ֆեյսբուքյան էջում այս հարցին պատասխանել է աղեստամոքսաբանության գծով նախարարության խորհրդատու Մանիկ Գեմիլյանը՝ հիշեցնելով ոսկե կանոնի մասին։

«Սննդակարգի «ոսկե կանոնն» է՝ սնունդն ընդունել հաճախ և փոքր քանակներով:

Այրոց առաջացնող սննդի և ըմպելիքի ցանկում են տոմատը, կծու համեմունքները, շոկոլադը, սուրճը և, իհարկե, գազավորված ըմպելիքը:

Ինչպե՞ս փոխել կենսակերպն այս հիվանդության ժամանակ:

Նպաստող կարևորագույն գործոններից են ծխելը և ճարպակալումը: Ուստի, անհրաժեշտ է դադարեցնել ծխելը և նվազեցնել քաշը՝ ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը և չափավորելով սննդի քանակը: Եթե պատշաճ դեղորայքային բուժում եք ստանում, ապա կարող եք սննդատեսակները շատ խիստ չսահմանափակել, քանի որ ժամանակակից բուժումը շատ արդյունավետ է այս գանգատի դեպքում:

Իսկ «ոսկե կանոնին» պետք է հետևել մշտապես»։