Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ են հուշում Ալեն Սիմոնյանի և նրա կնոջ հայտարարագրած հանգստի ծախսերը. «Հետք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հետք». Անցյալ տարվա սեպտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա կնոջ ու ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի (վարչապետի աներորդու) եւ Էդուարդ Աղաջանյանի հանգիստը հունական Միկոնոս կղզում քննարկման թեմա դարձավ անգամ ԱԺ-ում: Երբ ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցրել էր, թե որքան գումար է ծախսել Սիմոնյանը հունական կղզում՝ նշելով, որ, ըստ լուրերի, բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է այդ հանգստի ծախսերը հոգացել (նկատի ուներ «Վիվառոյի» համահիմնադիր Վիգեն Բադալյանին), ԱԺ խոսնակը պատասխանել էր. «Ես իմ մասնավոր կյանքը, ստերն ու դեղին մամուլը չեմ մեկնաբանում»:

Սրանից 8 ամիս անց՝ 2022-ի մայիսին, Ալեն Սիմոնյանը ներկայացրել է 2021 թ. իր տարեկան հայտարարագիրը, որում նշել է, որ նախորդ տարի հանգստի համար ծախսել է 3100 եվրո, իսկ նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը, նույն ընթացքում հանգստի համար հայտարարագրել է 1700 եվրոյի ծախս:

Շեշտենք, որ Հրաչյա Հակոբյանը 2021 թ. կտրվածքով հանգստի ծախս չի հայտարարագրել (նրա ծախսերը վերաբերում են վարկի մարմանը եւ գերազանցում են օրենքով սահմանված շեմը՝ 3 մլն դրամը), իսկ Էդուարդ Աղաջանյանն ընդհանրապես ծախս չի հայտարարագրել: Դժվար է ասել՝ արդյոք ՔՊ-ականները թերացել են իրենց հանգստի ծախսերը հայտարարագրելիս (Հրաչյա Հակոբյանը թերի տվյալներով հայտարարագիր ներկայացնելու փորձ ունի), թե պարզապես դրանք չեն գերազանցել նվազագույն շեմը՝ 2 մլն դրամը, ինչը հնարավորություն է տվել պաշտոնյաներին թիվ չհրապարակել:

Նախորդ տարի գրել էինք, որ 2021 թ. սեպտեմբերի 5-ին Միկոնոսից Երեւան է ժամանել բիզնես դասի մի ինքնաթիռ, որի ուղեւորները, ըստ էության, եղել են «Վիվառոյի» համահիմնադիրը, Մարիամ Մարգարյանը, Հրաչյա Հակոբյանն ու Էդուարդ Աղաջանյանը: Երբ ԱԺ նախագահին հարցրել էինք, թե արդյոք իր կինն ու կուսակից ընկերները ոչ թե սովորական չվերթով, այլ բիզնես դասի ինքնաթիռով են ժամանել Երեւան, Սիմոնյանն ասել էր, թե իր ու այլոց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկությունները չի մեկնաբանում, այսինքն՝ չէր հերքել: Մեր գրավոր հարցերին ընդհանրապես չէին պատասխանել օրենսդրի պաշտոն զբաղեցնող Հակոբյանն ու Աղաջանյանը՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Այլ կերպ ասած՝ նրանք եւս չէին հերքել ու փարատել առկա կասկածները:

Նկատենք, որ Միկոնոսից Երեւան ժամանածը Մալթայում գրանցված «Bombardier Challenger 850» բիզնես դասի ինքնաթիռ էր («Վիվառոյի» սեփականատեր Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են), որի ծառայություններից օգտվելը բավականին թանկ հաճույք է, կարելի է ասել՝ սա աերոտաքսու ծառայություն է գործարարների եւ ունեւոր անձանց համար, ու նման օդանավ վարձելը համեմատելի չէ կանոնավոր չվերթեր կատարող ավիաընկերությունների բիզնես դասի տոմս առնելու հետ:

Միկոնոս-Երեւան թռիչքն իրականացրած բիզնես դասի օդանավը

Փաստորեն, առկա է հետեւյալ պատկերը՝ ԱԺ նախագահը, կինն ու իշխանական պատգամավորները հունական կղզում զվարճացել են հայտնի գործարարի հետ, պաշտոնյաները չեն հերքել, որ բացի Սիմոնյանից (նա Միկոնոսից մեկնել էր Վիեննա՝ պաշտոնական հանդիպումների)՝ մյուսները Երեւան են եկել միասին՝ գործարարի վարձած ինքնաթիռով: Հնչել է հստակ քննադատություն, որ հենց գործարարն է հոգացել պաշտոնյաների ժամանցի ծախսերը, ինչը եւս չի հերքվել:

Ինչու՞ է սա կարեւոր: Պարզ պատճառով. «Հանրային ծառայության մասին» օրենքն արգելում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ պատգամավորներին, նվեր ընդունել։ Օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այդ հասկացությունն ընդգրկում է նաեւ անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: