Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ի՞նչ սթափվելու մասին է խոսքը, մինչ օրս չեն ասում, թե ո՞ւմ ապրանք է պայթել»

«Իմ համոզմունքն այն է, որ սրանք օկուպացիոն վարչակարգ են։ Ըստ այդմ, սթափեցնելու և այլնի մասին  հայտարարությանը հայհոյանքից զատ որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել»,-այսպես արձագանքց տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը Տիգրան Ավինյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությունը մեկնաբանելու Panorama.am-ի խնդրանքին։

Հիշեցնենք, որ Ավինյանը, որ Սուրմալուի փլատականեր էր այցելել պայթյունից 3 օր անց նաև որպես ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու, ասել էր. ««Տեղի ունեցած ողբերգությունը շատ ցավալի է ու սթափեցնող։ Վստահ եմ՝ սա առիթ է մտածելու նման նյութերի պահպանման մասին, մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառություն անցկացնելու մշակույթից հրաժարվելու մասին»։

Վրթանեսյանի խոսքով, այս իշխանության ներկայացուցիչները տեղեկատվական դաշտ են նետում մանիպուլյատիվ հայտարարություններ, դրանց ներքո  վերահսկելի ձևով հանձնում տարածքներ։

«Ի՞նչ սթափվելու մասին է խոսքը, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը։ Պայթյունի երրորդ-չորրորդ օրն է, ոչ մեկ հստակ  չի ասում, թե ում ապրանքն էր, ում պահեստն էր, պաշտոնական որևէ բան չկա մուտիլովկեքից բացի»,-նշեց Վրթանեսյանը՝ ասելով, այս իշխանությանն ինքն ընկալում է որպես թշնամի։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է՝ Ավինյանն այն անձը չէ, որի հայտարարությունները պետք է մեկնաբանել։

«Ավինյանն ո՞վ է։ Ես անկեղծ եմ հարցնում։ Ավինյանը խոսակցության առիթ չի, դա մի քիչ շատ է իր համար։ Եթե առանց նրա անունը տալու երևույթի մասին խոսենք, ապա կարծում եմ՝ գործող իշխանությունը տեսակետ չունի, քաղաքականությւոն չունի։ Եթե ասենք, կառավարության տեսակետն այս հարցում սա է  կամ նա է, չկա նման բան։Փլված, չկառավարվող համակարգ։ Ով ինչ ուզի կարող է խոսել, աշխատում են չխոսել, որ իրենց վրա չխոսեն։ Սրանց լուրջ վերաբերվել ընդհանրապես իմաստ չունի, որովհետևս ներսում ամբողջը փտած է, քանդված է։ Այս ընթացքում ավելի վատ բաներ էլ են եղել»,-ասաց նա Panorama.am-ի հետ զրույցում։

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի օրերին պարետ Ավինյանին չսթափեցրեցին նույնիսկ հազարավոր մահերը, ՔՊ-ական իշխանությունն ավելի հեռուն գնաց, պատերազմի ընթացքում զոհված զինծառայողնեին ներկայացնելով որպես համավարակի զոհ։ Սա էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բացահայտեց, բայց էլի հրաժարական ու սթափեցում չեղավ։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Օգոստոսի 18-ի դրությամբ քրեական գործով որևէ կասկածյալ, մեղադրյալ չկա, ձերբակալված, կալանավորված անձ չկա։ Մինչդեռ պայթյունի հետանքով զոհվեց 16 մարդ, երկու մարդ դեռ անհետ կորած է։ Հայաստանում և Արցախում օգոսոստոսի 17-ին և 18-ին հայտարաված են սգո օրեր։

Պաշտոնական տվյալներով, պայթել է Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» տոնավաճառի տարածքում պահվող 4 տոննա դյուրավառ նյութեր։