Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ տարբերություն՝ Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Լեռնային Ղարաբաղ. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում դիտարկվել է Հայաստանին ռազմատնտեսական բնույթի օգնություն հատկացնելու հարցը, բայց Հայաստանի համար ավելի կարեւոր է եղել այդ կառույցից քաղաքական գնահատական ստանալը, այլ ոչ թե օգնություն։ Դրա համար էլ Հայաստանը չի միացել որոշ փաստաթղթերի ստորագրմանը։ Իսկ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «ՀԱՊԿ–ի օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների` կնշանակի անուղղակի եւ ուղղակի ընդունել այն ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում»։

Ստացվում է՝ ՀԱՊԿ-ն վերջապես որոշել է կատարել իր պարտավորություններն ու Հայաստանին ռազմական բնույթի օգնություն ցուցաբերել, եւ Հայաստանը հրաժարվել է դրանից՝ պնդելով, որ իր համար խոսքն ավելի կարեւոր է, քան՝ գործը։ Երեկ Միրզոյանի ներկայացրած քաղաքական թիմի անդամ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, այսինքն` կառավարության անդամ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է հիմնավորվում ՀԱՊԿ-ի այդ օգնությունից մեր հրաժարվելը, ինքը սա ճի՞շտ մոտեցում է համարում: Չէ՞ որ մենք շարունակ բողոքում-նեղանում ենք, որ ՀԱՊԿ-ն մեզ չի օգնում, հիմա վերջապես որոշել է մեզ ֆիզիկապես ինչ-որ օգնություն ցուցաբերել, իսկ մենք հրաժարվում ենք դրանից։

Քաղաքական թիմի անդամ Գնել Սանոսյանը, սակայն, դժվարացավ հստակ պատասխանել քաղաքական բնույթի այս հարցին։ «Ես շատ մանրամասների մեջ ի պաշտոնե, կարծում եմ, մտնելու կարիք չունեմ, նաեւ այդ մանրամասնություններով հարցին չեմ էլ տիրապետում, բայց կարծում եմ՝ հայկական կողմը շատ ճիշտ դիրքորոշում ունի՝ մի պարզ պատճառով՝ մենք ասում ենք այն, ինչ գրված է փաստաթղթերում»։

Մի բան էլ՝ ինչո՞ւ է Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից անընդհատ օգտագործվում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այլ ոչ թե «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումը։

– Ի՞նչ տարբերություն։

Արցախի Հանրապետությունն առանձին միավոր է, իսկ «Լեռնային Ղարաբաղն» ավելի շատ Ադրբեջանի շահերից բխող ու Ադրբեջանի կազմում դիտարկվող վարչատարածքային միավորի անունն է։

– Չեմ կարծում՝ էդտեղ էական մեկնաբանման խնդիր կա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: