Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

IBA-ի պրոֆեսիոնալ մենամարտերի շարքը կմեկնարկի Աբու Դաբիում

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան հարթակ է ստեղղծում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար՝ ներկայացնելով IBA Pro-ն: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Այսուհետև բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն հենց բռնցքամարտի միջազգային կառույցի հովանու ներքո: IBA-ի պրոֆեսիոնալ մենամարտերի շարքը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին՝ Աբու Դաբիում «ՉԵմպիոնների գիշեր» անվանումը ստացած մրցաշարով:

Երեկոյի ընթացքում կմենամարտի նաև Եվրոպական խաղերի չեմպիոն Կարեն Տոնականյանը: Մրցակիցը Ֆրանսիացի աշխարհի չեմպիոն Սոֆիան Ումիանն է: 2021-ի աշխարհի առաջնությունում այս մարզիկները միմյանց հանդիպել էին 1/8 եզրափակիչում:

Մենամարտն անավարտ էր մնացել, քանի որ Տոնականյանը մրցակցին հարվածելիս կոտրել էր ձեռքը: Հայ մարզիկը լավ հնարավորություն ունի ռևանշ վերցնելու՝ հատկապես, որ պրոֆեսիոնալ ռինգում արդեն իսկ լավ փորձ է կուտակել»,- ասվում է հաղորդագրությունում: