Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԻՀՊ կորպուսի հետախուզությունը ձերբակալել է Իրանի հյուսիսում անկարգություններ հրահրող 12 անձի

ԱՄՆ-ի փորձերը՝ ոստիկանություն բերման ենթարկված կնոջ մահվան հետ կապված բողոքի ակցիաներով խախտել Իրանի ինքնիշխանությունը, անպատասխան չեն մնա։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Նասեր Քանանին, որի խոսքերը մեջբերել է «The Jerusalem Post»-ը։

«Վաշինգտոնը միշտ փորձում է թուլացնել Իրանի կայունությունն ու անվտանգությունը՝ չնայած դրանք անհաջող լինելուն»,-ասել է Քանաանին:

Քանանին նաև մեղադրել է ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների ղեկավարներին «անկարգությունները» պաշտպանելով ողբերգական միջադեպը չարաշահելու և «ի պաշտպանություն իշխանությունների փողոցներում և հրապարակներում միլիոնավոր մարդկանց ներկայությունը անտեսելու» համար։

Նախօրեին Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել էր, որ Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով թշնամական ուժերի գործողությունները չեն կարողանա խոչընդոտել Իսլամական Հանրապետության առաջընթացին։ Վահիդիի խոսքով՝ բողոքի խմբերը նախօրոք նախապատրաստվել են «ԱՄՆ-ին հետևողներն ու հակահեղափոխական ուժերի կողմից»։

Իրանում արդեն մի քանի օր է, ինչ լայնածավալ բողոքի ակցիաներ են ընթանում, որոնք երկրում սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ աղջիկը մահացել է ոստիկանությունում այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին նրան բերման են ենթարկել գլխաշորը սխալ կրելու համար։ Տեղի բնակչությունը կարծում է, որ Ամինին ծեծի է ենթարկվել իրավապահների կողմից։