Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իջևան-Երևան ավտոճանապարհին հրդեհի բռնկմամբ վթարի հետևանքով կա 3 զոհ, տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունվարի 31-ին, ժամը 00:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Թ. Ա.-ն (ծնված 1997 թ․) տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ն. Գ.-ն (ծնված 1997 թ․)՝ Սևանի ԲԿ: Թ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Ն. Գ.-ինը՝ ծանր կայուն։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ Գ. Բ.-ի (ծնված 2002 թ․), ուղևորներ Թ. Բ.-ի (ծնված 1997 թ․), Ա. Ք.-ի (ծնված 1997 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն