ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։ Տուժածներ չկան։

Հրդեհը մարվել է ժամը 20։10-ին։ Այրվել են ավտոմեքենան և խողովակից արտահոսած գազը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր