Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իլհամ Ալիևի բարձր տրամադրությունը, Փաշինյան-Էրդողան ձեռքսեղմումը, Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպումը․ ի՞նչ է կատարվում Պրահայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քիչ առաջ Պրահայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։

Նշենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ։

Այս իրադարձություններին նախորդել էր Փաշինյան-Ալիև-Էրդողան ոչ պաշտոնական հանդիպումը՝ Պրահայում։

Տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են զրուցում Նիկոլ Փաշինյանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը։ Աչքի է ընկնում հատկապես Իլհամ Ալիևի բարձր տրամադրությունը, քանի որ հանդիպման ընթացքում նա անընդհատ ժպտում է։

Տեսախցիկները ֆիքսել են նաև Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքսեղմումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ