Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իմ տպավորությամբ՝ եղել է հստակ պատվեր, որ Արթուր Սարգսյանին նորից բանտարկեն»․ Արսեն Թորոսյանը՝ Աննա Վարդապետյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Չխախտելով որեւէ մեկի անմեղության կանխավարկածը՝ տպավորություն ունեմ, որ գործ ունենք պատվիրված գործողության հետ։ Այսինքն, եղել է հստակ պատվեր, որ Արթուր Սարգսյանին նորից բանտարկեն։ Հիմա փորձագետների եւ Արմեն Չարչյանի վերաբերյալ մասն եք քննարկում, բայց հետաքրքիր է մյուս մասը՝ ո՞վ է տվել այդ պատվերը, որովհետեւ փորձագետները չպետք է շահագրգռվածություն ունենային կեղծ եզրակացություն տալու»,-ԱԺ նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը, ըստ որի՝ «Իզմիրլյան ԲԿ» արդեն նախկին տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանը, ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին («Հաց բերող») ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Մինչդեռ Արթուր Սարգսյանի մոտ կենդանության օրոք առկա է եղել «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով, համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:

Արսեն Թորոսյանը շարունակեց․ «Ամեն մարդ իր արարքի համար պետք է պատասխան տա, բայց եղածը պետք է բացահայտվի ամբողջությամբ»։ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Կա, վարույթի այդ մասը չի վերաբերվում Արմեն Չարչյանին։ Հնարավոր է քննարկվի նաեւ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու հանցակազմը։ Գործի այդ մասը չի առնչվում փորձագետներին։ Քննության փուլում է, այստեղ չեմ կարող բարձրաձայնել»։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ հարցրեց․ «Թեեւ շահարկումներ արդեն կան, որ հանձնաժողովից միայն մեկ անձի հանդեպ եք գործ հարուցել, կխնդրեմ նշել՝ մյուս անդամները ներգրավվա՞ծ են այս գործում»։

Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Հայկազն Չախոյան, Կարեն Մխիթարյան, Արթուր Ղամբարյան, Վարդան Խաչիյան, Արմինե Հարոյան։ Բոլորն ունեն կարգավիճակ, երկուսի հանդեպ ընտրված խափանման միջոց կա։ Ուստի տարբերություն չկա։ Արմեն Չարչյանը խմբում ներառված միակ փորձագետն է, որի վերաբերյալ կարգավիճակ չկա՝ հաշվի առնելով պատգամավոր լինելու հանգամանքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ