ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7 ին մեկնարկելիք Ազգային ժողովի նստաշրջանում ընդգրկված է լինելու 22 հարց, որոնցից պարտադիր քննարկման է լինելու 13 հարց։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրը Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարելու, որի ժամանակ էլ հաստատվելու է նստաշրջանի օրակարգը։ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ԱԺ բարեկամական խմբերում եւ կազմակերպությունների անդամների փոփոխության հարցը, քանի որ ընդդիմադիր Հայաստան խմբակցության մի քանի անդամներ մանդատները վայր էին դրել եւ նրանց փոխարեն նոր պատգամավորներ կան։

Հենց ԱԺ նիստի առաջին օրը խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ կներկայացնի Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունները։ Այդ օրը թեժ նիստ եւ հակահարվածներ են սպասվում։

Ն.Հ.


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր