Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչի մեջ այսօր գտնվում ենք, իր մեջ պետք է «Այլևս երբեք»-ի ուղերձ ունենա. Կարեն Բեքարյան

«Այսօր մեր ամենախոցելի կետերից է  երևույթը, երբ օդից ինչ-որ մեկը կարող է գա և ողջ արժեքային համակարգը, ողջ հիմքը, որի վրա կառուցվել է նորանկախ Հայաստանը՝ իր թերություններով, հիմնահարցերով, հարվածի տակ դնի, կամ նրա տակ այնպիսի ական դնի, որ այդ պայթյունից անապատ ստացվի, և այն անելուց օգտագործի թեզեր, դաշտ նետել խոսույթ, և հանրությունն իրեն հարց չտա, թե որքանով է այն ճիշտ և արդարացված, այլ մաքուր ջրի նման ընդունի, դեպքեր կան՝ մի քանի հարց է տալիս, բայց վերջում ասում է՝ եթե անգամ սխալ է ասում, բայց շատ համոզիչ է ասում, էներգիան մեջն է ասում»,-հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «Ճոճանակ» Գիրքը

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը մտել է այդ անապատացման տարիները, գտնվում է դրանց մեջ և չի կարողանում այդ էջը շուռ տալ:

«Պարզվեց, որ ժամանակին յուրաքանչյուրս մեր գործի մեջ թերացել ենք այնքանով, որ հանրությունն այս ամենի մեջ այնքան մտած չի եղել, որ կայուն, կոռ իր մոտեցումները, տեսակետները, ճշմարտությունը ստից տարբերելու հնարավորությունը ունենանր»,-ասաց Բանախոսը և հայտարարեց, որ դրանում բոլորի մեղքը կա, դրա համար էլ գրգով հնարավորություն է տրվում սովորական մարդուն հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

Հայտնելով, որ վերջին տարիներին տեսել են մարդկանց, որոնք ոչ մի բարդյութ չունեն պատմությունը վերախմբագրելու, սեփական անձի շահերին ծառայեցնելու՝ Կարեն Բեքարյանն ասաց, որ այդ գործընթացը գնալով խորանում է, որը ստեղծում է վտանգ որ վաղը սերունդներն այդ կեղծիքն են որպես իրականություն ընդունելու:

«Եթե դրանում հաջողեն, ապա մենք կարող ենք շատ սերունդների ժամանակահատվածով կյանքի կոչել «Այլևս երբեք» բանաձևը, որովհետև ինչի մեջ այսօր գտնվում ենք, իր մեջ պետք է «Այլևս երբեք»-ի ուղերձը ունենա, երբ կարելի է պետության հիմքերը քանդել ու քայքայել, երբ «Ինչի՞ համար» հարցն այս պարագայում կոռեկտ չի հնչում»,-հայտարարեց Բեքարյանը:


Նրա խոսքով՝ գրքի միջոցով փորձ է արվել սերունդների միջև ընկալումների տարբերություններն էլ վեր հանել:

«Մենք պետք է գտնենք կողք-կողքի ապրելու, հավասարակշռված ապրելու ապագային նայելու բանաձևը, եթե այն մենք չգտանք, ապա այն երկու ազգի միաժամանակյա ինքնաոչնչացումն է նշանակելու, ս ամենք պետք է ինչ-որ պահի ամբողջապես գիտակցենք»,-խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ ասաց «Ճոճանակ» գրքի հեղինակը: