Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչու Գրիգոր Մինասյանը չի նշանակվում նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ դառնալուց հետո արդարադատության նախարարի պաշտոնում առ այսօր որևէ մեկը չի նշանակվել։ Իհարկե, պաշտոնակատար կա՝ Գրիգոր Մինասյանն է, բայց արդեն քանի ամիս է՝ վարչապետը ո՛չ նրան, ո՛չ էլ մեկ ուրիշի նախարար չի նշանակում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այդ հարցի մասով առ այսօր կոնսեսուս չկա։ Մի մասը կողմ, բայց մի մասն էլ դեմ է Մինասյանի՝ նախարար նշանակվելուն։ Չգիտես՝ ինչու, այս հարցում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հապաղում․ սովորաբար նման հարցերն նա անձամբ է որոշում ու ինքն է որոշում՝ ում որտեղ ինչ նշանակի՝ իհարկե, սեփական թիմին հիշատակելով ու թիմակիցների հետ իբրև թե ունեցած քննարկումներին հղում անելով։

Հարցը նաև նախարարության աշխատակիցներին է անհանգստացնում, որ ճամպրուկային տրամադրությամբ սպասում են՝ ի վերջո կնշնակվի՞ Մինասյանը, թե՞ ոչ։

Սևակ Վարդումյան