Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչպես է անցել գիշերը սահմանային Ներքին Հանդում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին Հանդում իրավիճակը կայուն է, մեզ մոտ երեկ հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ներքին  Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը, անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին:

Նշենք, որ երեկ հակառակորդը երեկ արեւելյան ուղղությամբ սկսել էր ինտենսիվորեն կրակ բացել հայկակն դիրքերի ուղղությամբ: Ունենք երեք զոհ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի գիշերվանից սկսած ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետանային գնդակոծության է ենթարկել հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի խաղաղ բնակավայրերը։ Տարբեր ինտենսիվությամբ մարտեր էին ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար, Ներքին Հանդ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 է, զոհվածների թվում կա երեք խաղաղ բնակիչ։
Վիրավորվել է 293 զինծառայող և 7 խաղաղ բնակիչ։ Առնվազն 20 զինվորական գերի է ընկել։

Լիդա Եղիազարյան