Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինքս շատ լավ հասկանում եմ, որ դատավոր լինելով ես իրավունք չունեմ փաստաբանական գործունեությամբ զբաղվել. Սեդա Սաֆարյանի պարզաբանումը. Iravaban.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Iravaban.net– Փաստաբան Արսեն Բաբայանը փաստաթղթի լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով 168․am-ի հրապարակմանը, ու նշել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը։

Ստացվում է, որ արդեն իսկ ստանձնած լինելով ՍԴ դատավորի բարձր պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը իր անվամբ ու ստորագրությամբ, որպես դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը Iravaban.net-ի հետ զրույցում անդրադարձել է հրապարակմանը ու նշել, որ խնդիր լինելու դեպքում Սահմանադրական դատարանը այն կքննարկի։

«Այդպիսի խնդիր չկա, որ փորձեն կրակ վառեն, ձեռքերն էլ տաքացնեն։ Դա մի փոքրիկ խնդիր է, որի հետ կապված քննարկում եղել է և չեմ կարծում, որ դա կարող է բնորոշվել որպես «ներկայացուցչության իրականացում»։ Գուցե դատարանին ունեն հարցեր ուղղելու, դատարանի չեն ուղղում, ինձ են ուղղում»,-նշեց Սաֆարյանը։

Դատավորի խոսքով՝ հարցի վերաբերյալ քննարկում ՍԴ-ում եղել է․ «Թող գրողները ավելի պարզ արտահայտվեն, որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Ինքս շատ լավ հասկանում եմ, որ դատավոր լինելով ես իրավունք չունեմ փաստաբանական գործունեությամբ զբաղվել։ Փաստաբանական գործունեությունս դադարեցվել է դեկտեմբերի 15-ին՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ։ Գրողները այլ ենթատեքստով են առաջնորդվում»։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը երդվեց Ազգային ժողովում և ստանձնեց Սահմանադրական դատարանի դատավորի իր լիազորությունները։