ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մուշեղ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզի «Իսահակ Վիրաբյանի անվան» միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ և ճանաչելով նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Համլետ Արսենի Մարտիրոսյանին, 2022 թվականի մարտի 1-ին՝ ժամը 23:26-ին, «Instagram» սոցիալական կայքով նամակագրություն է ունեցել վերջինիս հետ, որի ընթացքում առաջացած տարաձայնությունների պատճառով հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ինչի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով 2022 թվականի մարտի 2-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Մուշեղ Հովհաննիսյանը զանգահարել է Համլետ Մարտիրոսյանին և պայմանավորվել ու նույն օրը՝ ժամը 16:00-ին հանդիպել են Բալահովիտ գյուղի Գուրգեն Արշակյան թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղում գտնվող, նախկինում մանկապարտեզ հանդիսացած կիսակառույց շինության հետնամասում, որտեղ նախորդ օրվա հնչեցրած հայհոյանքների հետ կապված ծագած վիճաբանության ժամանակ Մուշեղ Հովհաննիսյանը Համլետ Մարտիրոսյանի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ տաբատի աջ գրպանից հանել է սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակը և դրանով հարվածներ հասցրել Համլետ Մարտիրոսյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջա-վերին մակերեսին և որովայնի ձախ կեսի առաջային մակերեսին՝ վերջինիս առողջությանը պատճառելով «կրծքավանդակի ձախ կեսի առաջա-վերին մակերեսի ծակած֊ կտրած չթափանցող վերքեր»-ի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնաս և «որովայնի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած֊կտրած թափանցող վերքի՝ ուղեկցված ստամոքսի մեծ կորության վնասման» ձևով կյանքի համար վտանգավոր՝ առողջության ծանր վնաս, որից անիջապես հետո դիմել է փախուստի:

Ք. Մ.


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր