Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրաքյան Քրդստանին Իրանի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ

Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել է Իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ իրանական հրթիռակոծության հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի՝ Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Սուլեյմանիա նահանգը իրանական կողմից գնդակոծության ժամանակ զոհվել է երկու, վիրավորվել՝ ինը մարդ։ Եվս մեկ հարված է հասցվել հարևան Էրբիլ նահանգին: Al Hadath-ը հայտնում է, որ ավելի քան 20 ականապատ իրանական անօդաչու թռչող սարքեր գրոհել են նահանգի արևելքում գտնվող Կույսանջակ քաղաքը։ Տեղական Rudaw հեռուստաալիքը հայտնել է, որ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը հոսպիտալացվել են։

SHAFAQ News իրաքյան տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ Իրանի հարվածների հիմնական թիրախը կարող է լինել պաշտոնական Թեհրանին հակադրվող քրդական կազմավորումների շտաբը։

Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ անօդաչու թռչող սարքը, որը, ենթադրաբար, պատկանում է Իրանի զինված ուժերին, հարվածել է Հյուսիսային Իրաքի Քրդստանին, բնակչության շրջանում զոհեր չկան։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային ուժերը սեպտեմբերի 24-ից հարձակումներ են իրականացնում Իրաքյան Քրդստանի հյուսիսային շրջանների վրա։ Իրանական կողմի տվյալներով՝ հրթիռակոծվում են քրդական «ահաբեկչական կազմավորումները, որոնք մասնակցում են Իրանի հյուսիս-արևմուտքում ջարդերի և անկարգությունների կազմակերպմանը»։