Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանագետ. Հետաքրքիր է՝ ի՞նչ էին քննարկել Իսրայելի դեսպանն ու Ալիևի օգնականը

Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.

«Գիշերն Իրանի վրա ԱԹՍ-ներով տեղի ունեցած հարձակումն ունի մի շարք հետաքրքիր դրվագներ։

Դրանցից մեկն այն է, որ հարձակման է ենթարկվել ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգում տեղակայված իրանական ռազմական նշանակության օբյեկտներից մեկը։ Ճիշտ է նշվում է, որ հաձակումը եղել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հատվածը սահմանակից է Ադրբեջանական Հանրապետությանը, իսկ վերջինս Իսրայելի հետ ունի շատ սերտ հարաբերություններ, ապա չի բացառվում, որ հաձակումն իրականացվել է հենց Ադրբեջանի տարածքից։ Իրանի ներսում նույնպես առկա նմանօրինակ մտայնություններ։

Հետաքրքիր զուգատիպությամբ, երբ Թեհրանում սպանվել էր Բաքվի դեսպանատան անվտանգության պետը, առաջիններից մեկը, որ ցավակցել և իր զորակցությունն էր հայտնել ու հանդիպել Ադրբեջանի բռնապետի օգնականի հետ, բաքվում Իսրայելի դեսպանն էր։

Հետաքրքիր է՝  ի՞նչ էին քննարկել դեսպանն ու Ալիևի օգնականը»։