Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանագետ. Ինչ ստեր են տարածում Իլհամ Ալիևի նկարով հանդես եկողները

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, ուսումնասիրելով Իրանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական արձագանքը, գրում է.

«Դարձյալ մի օրինակ, թե ինչ ստեր են տարածում և ինչ մակարդակի ապատեղեկատվություն են սփռում Իլհամ Ալիևի նկարով հանդես եկողները, որոնց աշխատանքը կորդինացվում  է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից.

«Իրանի մոլլաների ոճրագործ և ահաբեկչական ռեժիմին  պատասխանը չուշացավ։ Իրանական ռեժիմի վերջին ստոր քայլերին, իրագործած ահաբեկչությանը և ծանր ոճիրներին պատասխան տրվեց։ Թեհրանն այս գիշեր աչքերը կրակների մեջ բացեց։ Կամիկաձե ԱԹՍ-ների ճշգրիտ հարվածներով հողին են հավասարեցվել Իրանի բոլոր քաղաքների ռազմաբազաները, սպառազինություն արտադրող գործարանները, միջուկային օբյեկտները, արդյունաբերական օբյեկտները։ Հարձակումը ընդգրկել է Իրանի բոլոր քաղաքները։ Ոչնչացված է Իրանի ողջ ռազմական համակարգը։ Իրանը թեև ամեն ջանք գործադրել է հարձակումը կանխարգելելու համար, սակայն հաջողություն չի ունեցել։ Իսրայելական ԱԹՍ-ների դեմ անզոր են եղել անգամ ռուսական S-300 և S-400 ՀՕՊ համակարգերը»։