Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանական շուկան թերագնահատված է, կա համագործակցության պոտենցիալ, որը լիարժեքորեն չի օգտագործվում. Արմեն Քթոյան. JAMnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

JAMnews. Առաջիկա երկու ամիսների ընթացքում Իրանը մտադիր է Հայաստանի մայրաքաղաքում բացել առևտրի կենտրոն։ Այնտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 իրանական ընկերություններ։

Իրանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ Թեհրանում էլ հայկական ապրանքների նման կենտրոն բացվի։ Ներկա պահին այդ թեմայով բանակցություններ են ընթանում։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի գնահատմամբ՝ իրանական շուկան թերագնահատված է, կա համագործակցության պոտենցիալ, որը լիարժեքորեն չի օգտագործվում։

ԱԳՆ կայքում հրապարակված աղյուսակից պարզ է դառնում, որ 2021 թ․-ին ներմուծման ծավալները գրեթե 6 անգամ գերազանցել են արտահանման ծավալներին։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ իրանական շուկան մեծ է ու հետաքրքիր։

«Այս պահին թվային գնահատական տալ չեմ կարող, բայց ակնհայտ է, որ կա համագործակցության պոտենցիալ, որը լիարժեքորեն չի օգտագործվում»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Քթոյանը։

Նրա խոսքով՝ հայ-իրանական համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել, սակայն առայժմ միակողմանի բնույթ ունի․ Հայաստանը մի քանի անգամ շատ ներմուծում է, քան արտահանում․«Իրանական ուղղությունը կարող է օգտագործվել նաև Պարսից ծոց դուրս գալու համար։ Արտահանման առումով տարածաշրջանում էլի կան հետաքրքիր շուկաներ»։

Տնտեսագետի գնահատմամբ՝ իրանական շուկան որոշ առումներով թերագնահատված է՝ ի տարբերություն, օրինակ՝ ռուսական շուկայի։

«Մեր արտադրողների համար հարմարավետ չէ այնտեղ հարաբերություններ հաստատելը․ մշակութային տարբերություններ ու լեզվական խոչընդոտներ կան։ Նախկինում այդ շուկայում իրենք ներգրավված չեն եղել և պետք է ամեն ինչ զրոյից սկսեն, իսկ ռուսական շուկան նախկին՝ խորհրդային կապերի շարունակություն կարող է դիտվել։ Եթե այս բոլոր դժվարությունները հաղթահարվեն, ապա դեպի Իրան արտահանման որակական տեղաշարժ կարող է լինել»,- ընդգծել է Արմեն Քթոյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: