Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանը դեմ է Ուկրաինայում հակամարտող կողմերին զենք մատակարարելուն

Իրանը չի աջակցում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին և դեմ է ինչպես Կիևին, այնպես էլ Մոսկվային օտարերկրյա զենք մատակարարելուն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հրապարակված Al-Monitor-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք համաձայնագիր ունենք Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ, սակայն մենք չենք աջակցում ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկին, քանի որ դա կբերի դրա շարունակմանը: Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատերազմի՝ լինի դա Ուկրաինայում, Եմենում, թե Պաղեստինում, ուստի մենք ջանքեր գործադրեցինք Ուկրաինայում խաղաղության և զինադադար հաստատելու համար»,-ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Իրանն իր անօդաչու սարքերն է մատակարարում Ռուսաստանին։

«Մենք կարծում ենք, որ կողմերից ոչ մեկը իրավունք չունի զենք մատակարարել ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին։ Մենք պատրաստվում ենք շարունակել քաղաքական երկխոսությունը և լուծել այս ճգնաժամը բանակցությունների միջոցով»,-ասել է Իրանի արտգործնախարարը։