Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՀՀ ՊՆ

Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, գրել էին, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե «ըստ հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան»։

«Թեհրանի «մուլլոկրատիան» (մոլլաների իշխանությունը) 500 հակատանկային կառավարվող «Դեխժհլավիյե» ու 100 «Ալմաս» տեսակի հրթիռ է նվիրել Հայաստանին», – մասնավորապես, գրել էր «Մինվալ» պարբերականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: