Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանը հերքում է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իրանը Ռուսաստանին չի մատակարարել և չի մատակարարի զենք Ուկրաինայում մարտական գործողությունների համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ նրա խոսքերը մեջբերված են Իրանի դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում։

«Չնայած այն հանգամանքին, որ մի շարք երկրներ ռազմական աջակցություն են ցուցաբերում Կիևին, մենք ոչ մի զենք չենք փոխանցել և չենք փոխանցի Ռուսաստանին՝ Ուկրաինայում պատերազմ մղելու համար»,-ասել է նա։

Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանի իշխանությունները կարծում են, որ այս ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական, իսկ զենքի մատակարարումը «ձգձգում է կարգավորման հեռանկարները»։