Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիր

Իրանը մշակել է տիեզերական ուժերի զարգացման ծրագիր, որը նախատեսում է երկրամերձ ուղեծիր արձակված արբանյակների զանգվածի ավելացում մինչև 4 տոննա և դրանք գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու հնարավորության ապահովում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ահմադ Հոսեյնին նշել է, որ արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու անհրաժեշտությունը պայմանավորված է Իրանի կարիքներով։

«Նախկինում պաշտպանության նախարարությունը տարբեր ժամանակներում ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակներ: Բայց հիմնականում դրանք եղել են մինչև 50 կգ զանգվածով սարքեր, որոնք դուրս են բերվել 250-450 կմ բարձրության վրա։ Այժմ մեր կարիքները թելադրում են 100 կգ-ից մինչև 4 տոննա զանգվածով արբանյակներ երկրամերձ ուղեծիր արձակելու և դրանք մինչև 36 հազար կմ բարձրությամբ ուղեծիր (գեոստացիոնար ուղեծիր) դուրս բերելու անհրաժեշտությունըե, – մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը։