Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի ԱԳ նախարարը Բայրամովին կրկին հիշեցրել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Այս մասին Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

ParsToday-ը գրում է,.

«Հանդիպմանն անդրադառնալով հարավային Կովկասում տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին լուրերին ու ապացույցներին, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

Նա ասել է. «Իրանը պատրաստ է  Ադրբեջանի և Հայաստանի  իշխանությունների հետ խորհրդակցություններրի միջոցով  օգնել  տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով»։

Հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադառնալով  երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրներին, ընդգծել է  երկկողմ խորհրդակցությունների և համագործակցության անհրաժեշտությունը:

Հերքելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները, Բայրամովն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ ներտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերի արագ լուծման հարցում»։