Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի հարավ-արևմուտքում նոր ատոմակայան է կառուցվում

Իրանի Խուզեստան նահանգի Դարխովեյն քաղաքում մեկնարկել է 300 ՄՎտ հզորությամբ «Քարուն» էլեկտրակայանի շինարարությունը:

ParsToday-ի փոխանցմամբ՝ Խուզեստան նահանգի Դարխոյն քաղաքում շաբաթ օրը մեկնարկել են 300 ՄՎտ հզորությամբ «Քարուն» էլեկտրակայանի շինարարական աշխատանքները՝ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի, և Ատոմային էներգիայի կազմակերպության խումբ բարձրաստիճան ղեկավարների ներկայությամբ:

Ճնշման ենթարկվող թեթև ջրով աշխատող 300 մեգավատ հզորությամբ ատոմակայանը կկառուցվի 50 հա տարածքում, Քարուն գետի հարևանությամբ:

Ճնշման ենթարկվող թեթև ջրով աշխատող էլեկտրակայաններն աշխարհում ամենատարածված ատոմակայաններն են, որոնք թեթև ջուրն օգտագործում են որպես հովացնող և դանդաղեցնող նյութ: Այս ռեակտորներն աշխատում են մոտ 4% հարստացված ուրանի օքսիդով: