Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի ջանքերի արդյունքում Թուրքիա-Սիրիա կարգավորումը տեղափոխվում է հենց «Աստանայի ձևաչափի» հարթակ. Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. 

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սկզբուքային պայմանավորվածություն է կայացվել՝ Իրանին ներգրավել Ռուսաստանի միջնորդությամբ մեկնարկած Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Այս ձևաչափը ստեղծվել էր դեռևս անցյալ տարեվերջին՝ Անկարայի և Մոսկվայի փոխհամաձայնության արդյունքում՝ չի բացառվում նաև հատկապես թուրքական կողմից՝ նաև Սիրիայում Թեհրանի ազդեցությունը թուլացնելու նպատակով։

Մինչդեռ Իրանի կողմից գործադրված ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում Թուրքիա-Սիրիա կարգավորումը տեղափոխվում է հենց «Աստանայի ձևաչափի» հարթակ։

Ի դեպ, նման զարգացման և ռուս-թուրքական հերթական գործարքը ձախողելու իրանական ջանքերի մասին շաբաթներ առաջ կանխատեսել էինք «Տարածաշրջան» հաղորդման շրջանակում։