Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի ռմբակոծության հետևանքով Իրաքյան Քրդստանում զոհվել է 13 մարդ

Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի տարածքը իրանական ուժերի ռմբակոծության հետևանքով զոհվել է 13 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Shafaq News իրաքյան տեղեկատվական պորտալը։

Մինչ այդ Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ հարձակումների հետևանքով ինը մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) չորս փուլով հրթիռային հարձակում են իրականացրել տարածաշրջանի վրա»,-ասվում է Իրաքյան Քրդստանի հակաահաբեկչական հիմնադրամը հայտարարության մեջ։ Հարձակումների հետևանքով, ըստ հիմնադրամի, «13 մարդ է զոհվել, 58-ը՝ վիրավորվել»։

Նշվում է նաև, որ «Ֆաթեհ» տիպի հրթիռներ են արձակվել ողջ տարածաշրջանով, հարձակման ժամանակ օգտագործվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։