Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի թվայնացման նախարարը նշել է ողջ երկրով ինտերնետի ժամանակավոր անջատման պատճառը

Իրանում նախորդ շաբաթվա չորեքշաբթի օրը ինտերնետի խափանումը տեղի է ունեցել խոշոր կիբերհարձակման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է երկրի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը:

«Նախորդ շաբաթ ինտերնետի անջատումը պայմանավորված էր խոշոր կիբերհարձակմամբ, որը հետ է մղվել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների ջանքերի շնորհիվ... Նախաքննության մեջ խոսվում է շատ մեծ կիբերհարձակման մասին, որն առաջացրել է տրաֆիկի անկում»,-IRNA գործակալությունը հայտնել է նախարարը։

Իրանական լրատվամիջոցները հունվարի 25-ին հայտնել են, որ ամբողջ երկրում ինտերնետը մի քանի րոպեով անջատվել է: Նույն օրը ավելի ուշ Իրանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքային ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ խափանումը շտկվել է։