Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1167-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Արևմտյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում հունվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտարարել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամադիանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ հաղորդվել Էր 1075 տուժածի մասին։

«Ներկա դրությամբ Խոյ քաղաքի շրջանում երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ», – ISNA գործակալությունը մեջբերում Է Մոթամադիանի խոսքերը։

Շաբաթ օրը երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաքի շրջանում տեղի Է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել Է առնվազն 3 մարդ:

Միջադեպից հետո գրանցվել Է նաև ավելի քան 25 հետցնցում, որոնցից ամենահզորը եղել է 4,5 բալ ուժգնությամբ։ Նահանգում ստեղծվել է առնվազն 17 ժամանակավոր օթևան։