Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ

Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետևանքով առնվազն 200 մարդ Է զոհվել, պետական, հասարակական և մասնավոր կազմակերպություններն էլ կրել են ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳՆ հայտարարության մեջ:

«Այսօրվա դրությամբ անկարգությունների հետևանքով զոհվել է 200 մարդ, որոնց կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվածանմեղ քաղաքացիներ, որոնք զոհվել են զինված խմբավորումների ոչնչացման հետևանքով, ինչպես նաև զինված հակահեղափոխական և անջատողական խմբավորումների անդամներ»,- նշվում է  հայտարարությունում։

Սեպտեմբերի կեսերից Իրանում զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ կապված ոստիկանության կողմից ձերբակալված Մահսա Ամինիի մահվան հետ։ Երկրի բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրել են իշխանություններին։ Իրանցի կանայք սկսել են տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում, որտեղ նրանք կտրում էին իրենց մազերն ու այրում հիջաբը։