Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրավիճակը Լարսում. պատմում է ականատեսը

Լարսի անցակետում օրեցօր մարդկանց հերթն ավելանում է։ Ռուսաստանի քաղաքացիները զորահավաքի մասին հայտարարությունից հետո զանգվածաբար լքում են երկիրը: Ռուսաստանի հետ սահմանային անցակետերում երկար հերթեր են, այդ թվում՝ Վրաստանի հետ սահմանին: Ախալքալաքից-Մոսկվա և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներից մեկն արդեն մի քանի օր է փորձում է հատել ռուս-վրացական սահմանը, բայց՝ ապարդյուն:

«Մարդիկ մեքենաները թողնում են, ոտքով, հեծանիվներով, ինքնագնացներով մոտ 20 կմ հատում են, որ 3000 հոգու մեջ հերթ են կանգնում, որ կարողանան սահմանն անցնել», – Jnews-ին պատմել է հերթում կանգնած վարորդներից մեկը, ով հինգ օր շարունակ չկարողանալով հատել ռուս-վրացական սահմանը՝ որոշում է կայացրել վերադառնալ Կրասնոդար:

Նրա խոսքով, իրավիճակը սահմանին բարդ է։

Նա պատմել է, որ ռուսական սահմանի մոտ նոր բացված զորահավաքի կետում ստուգում են բոլորին և հետ են ուղարկում միայն նրանց, որոնց անունով ծանուցագիր է ուղարկվել:

Մարդկանց հոսքը դեպի սահման չի դադարում։ Լևոնի խոսքով, սահմանային անցակետերն աշխատում են գերծանրաբեռնված ռեռժիմով և օրական 10 հազարից ավելի մարդու են սպասարկում, բայց ժամ առ ժամ մեքենաների հերթը դեպի Վալդիկովկաս ավելանում է։

Լարսի անցակետում բազմահազարանոց հերթեր են սկսվել սեպտեմբերի 21-ից, երբ Ռուսաստանը հայտարարեց մասնակի զորահավաքի մասին: