Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրավիճակն Իրանի շուրջ՝ սպառնալի՞ք Հայաստանին. կարծիքներ. JANmews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

JAMnews. Թե ինչպես կարող են ազդել Իրանում իրավիճակի հնարավոր զարգացումները Հայաստանի վրա, մեկնաբանում են «Օրբելի» կենտրոնի փորձագետ, արևելագետ, իրանագետ Ժաննա Վարդանյանը և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Ժաննա Վարդանյան, իրանագետ
Տեղեկատվական հարձակում

«Նման հարձակումներ Իրանի վրա նախկինում էլ են եղել, և ավելի մեծ հարձակումներ, հատկապես Իսրայելից տարբեր տեսակի դիվերսիաների տեսքով, մասնավորապես՝ միջուկային և ռազմավարական այլ օբյեկտների՝ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և այլնի արտադրության վրա։ Վերջին հարձակումը չի կարող համեմատվել նախորդների հետ ո՛չ մասշտաբով, ո՛չ պատճառված վնասի չափով։ Պարզապես այդ հարձակումն ուղեկցվեց տեղեկատվական հզոր գրոհով Իսլամական Հանրապետության տարբեր քաղաքներում ենթադրյալ բազմաթիվ պայթյունների մասին։

Փաստորեն, պաշտոնապես հաստատվեց Սպահանում գտնվող ՊՆ արտադրամասի վրա հարձակման դեպքը։ Նույն օրը հրդեհ էր բռնկվել Սահիդ-Շալիմի քաղաքի շարժիչային յուղեր արտադրող գործարանում։ Իրանը հերքել է այլ պայթյունների մասին տեղեկությունները։

Ապատեղեկատվության այս հզոր հոսքը գալիս էր արաբական, իսրայելական, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներից: Եվ դրանք չհաստատվեցին ամերիկյան հեղինակավոր պարբերականների կողմից, որոնք խոսում էին ընդամենը երկու միջադեպի մասին։

Այդ համատեքստում չենք կարող բացառել, որ այդ երկրները կարող են մշակել Իրանի դեմ ինչ-որ գործողությունների ծրագիր՝ քարոզչությունից, տեղեկատվական պատերազմից մինչև օգնություն դիվերսիաների կազմակերպման հարցում:

Ավելի վաղ Թեհրանն արդեն մեղադրել էր Ադրբեջանին Իսրայելի հետ միասին Ադրբեջանի տարածքից իրանական օբյեկտների վրա հարձակվելու մեջ, թեև Բաքուն հերքել էր այդ տեղեկությունը։

Այսինքն՝ չի բացառվում Ադրբեջանի ներգրավվածությունն այս դիվերսիայի մեջ՝ հաշվի առնելով նրա ակնհայտ հակաիրանական դիրքորոշումը, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ իր տարածքից։ Իրանական օբյեկտի վրա հարձակումն իրականացվել է Սպահանում կվադրոկոպտերների օգնությամբ, ուստի հավանական է, որ այն իրականացվել է տեղի գործակալների կողմից։ Սպահանը գտնվում է Իրանի կենտրոնում, և դժվար թե այդ կվադրոկոպերները կարողանային այնտեղ հասնել Ադրբեջանից։

Բայց անօդաչու թռչող սարքը, նույն «Հորոպը», որով 2014 թվականին հարվածել էին Իրանին, կարող էր թռչել Ադրբեջանի տարածքից։ Այդ ժամանակ՝ 2014 թվականին նույնպես իրանցիները մեղադրում էին Բաքվին»։

Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ
Միջազգային իրավունքի նորմերը՝ հայ-իրանական սահմանի երաշխավոր

Իրանի պատերազմն Իսրայելի հետ քիչ հավանական է, ինչպես և Ադրբեջանի մասնակցությունը դրան: Կողմերը պատրաստ չեն նման զարգացումներին։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հիբրիդային պատերազմի տարրեր են, որոնք դրսևորվում են դիվերսիաներով։

Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում իրանական «կարմիր գիծ» չկա: Կան միջազգային իրավունքի նորմեր: Բայց Հայաստանում քարոզում են, թե միջազգային իրավունքի նորմեր չկան, Ադրբեջանն էլ կարող է պատերազ սկսել և գրավել Սյունիքը։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիայի առիթ չի տալիս:

Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ