Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանական անօրինությունները Շիրակի մարզում շարունակվում են․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է․

«Թե ինչ փութաջանությամբ է  մարզի ՔՊ-ական խմբակը ազատվում ոչ ցանկալի տնօրեններից, «ազատագրում»  դպրոցները և այլ հաստատությունները՝ կարելի է նախանձել։ Եթե  նույն եռանդով ու ջանասիրությամբ  մարզի  իշխանության ներկայացուցիչները  իրենց պարտականությունները կատարեին, համոզված եմ այսօր մեր երկիրում այլ իրավիճակ կլիներ։Եվ քանի որ Շիրակի մարզի  «հեղափոխականները» զբաղված են ամեն սար ու ձոր իրենցով  անելու գործընթացով,ուստի ժամանակ չունեն իրենց անմիջական պարտականությունները կատարելու համար։

Մորթապաշտ իշխանության ներկայացուցիչները տիկին մարզպետի «քավորությամբ» կրկին   ձախողում են  մարզի մի քանի դպրոցի տնօրենների ընտրությունները։Ամիսների ընթացքում մրցույթների միտումնավոր ձախողման պատճառը նույնն էր՝ Շիրակի մարզպետարանի ու համայնքապետարանների  ներկայացուցիչները,ովքեր ընդգրկված են դպրոցի կառավարման խորհրդում,  պարզապես  չէին  ներկայանում մրցույթներին։

Վերջին օրերին, Արցախի Հանրապետություն բառակապակցությունից վախեցող   իշխանությունը  որոշել է այլ տարբերակով տապալել մրցույթները։Կառավարման խորհրդի իշխանական ներկայացուցիչները, ովքեր դպրոցների հետ ընդհանրապես կապ չեն ունեցել,ներկայանում են մրցույթներին,և շատ ցինիկ ձևով դեմ են քվեարկում իրենց ոչ հաճո  թեկնածուներին՝ պատճառաբանելով,իբր թե դպրոցի զարգացման ծրագիրը թերի է և անհեռանկար։

Ամիսներ շարունակ, մարզի մի քանի դպրոցներ տնօրեններ չունեին, իսկ հայտարարվող մրցույթների կայանալն դիտավորյալ տապալում էին մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները, որպեսզի գրանցված և իշխանությանը ոչ հարմար թեկնածուները չընտրվեին։ ՀՀՇ-ի ախտավոր  կարգախոսը՝ «Պոլի փետ լինի, մերը լինի» այսօր էլ հոգեհարազատ  է ՔՊ-ական չինովնիկների համար։
Իմ կարծիքով մարզային իշխանությունների նպատակն է, տապալել մրցույթները մինչեւ 2023թվականը, երբ օրենքի փոփոխությունից հետո  կկարողանան տնօրեններ նշանակել  իրենց հավատարմության երդում տված կադրերին։

Բազմաթիվ անվտանգաին մարտահրավերների,Արցախին և ՀՀ-ին սպառնացող վտանգի,անհաշիվ սոցիալական,տնտեսական հիմնախնդիրների առկայության պարագայում ապազգային իշխանության խմբակի անդամները զարմանալիորեն ժամանակ են գտնում այլ հարցերով զբաղվելու համար»։