Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանավորները 4 տարում Երևանի քուչի բոմժից քայլելով հասան եվրոպական ռեստորաններ. Արմինե Ադիբեկյան

«Զոհվածների ծնողների հարցը՝ իրենց ուզած ձևով ասպարեզ է բերում Աննա Փաշինյանը՝ թեյի հրավիրելով, տները գնալով»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց քաղաքագետ Արմինե Ադիբեկյանը՝ հավելելով. «Ձևավորել է իրենց մերձավոր զոհվածների ծնողների խումբ, նրանց դարձրել է այցեքարտ և պարբերաբար գնում է նրանց տները, թեյ է խմում, հրավիրում է իր մոտ և փորձում ցույց տալ, որ պետությունն այդ մարդկանց մասին հոգ է տանում և լուսաբանում է նրանց»:

Անդրադառնալով իրողությանը, որ հունվարի 28-ին Եռաբլուրում զոհվածների ծնողների բողոքի ակցիան Հանրային հեռուստատեսությամբ չլուսաբանվեց՝ Ադիբեկյանն ասաց, որ Աննա Հակոբյանը հազարավոր զոհերի, պարտության և տարածքների կորստի հարցը նման ձևով է պարբերաբար բերում ասպարեզ և այդ հիշողությունը տաք է պահում:

Նա կարծիք հայտնեց, որ, բողոքի ակցիաները չլուսաբանելով, 44-օրյա պատերազմում պարտության մեղավորներին մոռացության մատնել չի հաջողվել և չի էլ հաջողվելու:

«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր գնալուն, ասեմ, որ մարդը պադոշ է: Նա չի հասկանում, որ պետք չէ գնալ, չնայած մյուս կողմից էլ հասկանում է, որ չի էլ կարող չգնալ, եթե չգնա, կասեն՝ ըհը չգնաց: Այստեղ նա հայտնվում է ծուղակի մեջ, գնա՝ սխալ է, չգնա՝ սխալ է»,-նկատեց բանախոսը:

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի զորամսում տեղի ունեցած ողբերգությանը՝ Ադիբեկյանն ասաց. «Մեր երկրում ողբերգություն է, 15 ջահել տղա է վառվել իրենց նշանակած պաշտպանության նախարարի շնորհիվ՝ մեր ու աղջիկ իրենց կոկորդիլոսի ռեխները ցցած ֆոտոներ են անում, թե Պարսկաստանում ինչ կայֆերի մեջ են գնտնվում: նրանք ամեն ինչ անում են մեր ինադու»:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը և իր կինը չեն հասկացել, որ նման ձևով վերաբերվելով հասարակության ցավերին՝ բացի ատելությունից, ոչինչ ձեռք չեն բերի:

Ադիբեկյանը դիտարկեց նաև իշխանության ղեկի մոտ հայտնված պաշտոնյաների արագ հարստացման փաստին:

«Թշվառության մարմնավորողը, որը նույնիսկ 1000 դրամ չուներ տաքսու համար, անցնելով երկու պատերազըի, քովիդը,  տնտեսական ճգնաժամը 4 տարվա ընացքում Երևանի քուչի բոմժից քայլելով եկան հասան եվրոպական ռեստորաններ, դղյակներ և ունեցվածքներ ունենալ: Սա է ձեր նվաճումը՝ «մերժիր Սերժի»-ից ստացանք գժին: Ունենք թշվառ արարածների մի խումբ, որոնց 4 տարվա մեջ հաջողվել է մի բան՝ կարգավորել իրենց ֆինանսական վիճակը: Մարդը չեր կարողանում Քուինբուրգերում ընկերութհուն հյուրասիրեր, այսօր եվրոպաներում ծնունդ են անում: Իսկ մեր զինվորներն այս պահին  ապրում են գոմում, որը ջեռուցվում է փայտի վառարանով»,-ասաց Ադիբեկյանը: