Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանավորները շարունակում են կյանք վայելել մի քանի միլիոն դոլար արժեք ունեցող շքեղ դղյակներում․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․

«Միայն սեպտեմբերի 13-ի և 14-ի մարտական գործողություններից հետո, պաշտոնական տվյալներով 7600 մարդ ստիպված է եղել լքել իր հիմնական բնակության վայրը։ Մի քանի տասնյակ տներ ավիրվել են, դարձել բնակության համար ոչ պիտանի։ Այդ մարդիկ պետությանը հարկեր են վճարել, որ պետությունն ապահովվի իրենց անվտանգությունը, զարգացումը և բարեկեցությունը։ Հիմա ՀՀ հազարավոր քաղաքացիներ զրկված են իրենց բնակարաններում և տներում ապրելու հնարավորությունից, որոնց համար նաև անշարժ գույքի միասնական հարկ են վճարել, իսկ այդ հարկերի հաշվին իրենց պարտականությունները չկատարած իշխանավորները, շարունակում են կյանք վայելել մի քանի միլիոն դոլար արժեք ունեցող շքեղ դղյակներում և ապարանքներում։

Լուսանկարում հրետակոծությունից տուժած ՀՀ քաղաքացու տուն է և այդ նույն քաղաքացուն անվտանգային ծառայություններ մատուցելու պարտավորություններ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դղյակը։ Ըստ մամուլի հրապարակումների` մի քանի միլիոն դոլար արժողությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունն իր բնակվելու ընթացքում վերանորոգվել է շուրջ 2 մլն. դոլարով, որի միայն սպասարկման համար, պետական բյուջեից, ամեն ամիս ծախսվում է շուրջ 90.000 ԱՄՆ դոլար։ Ըստ որոշ տեղեկությունների այդ ամառանոցային համալիրում նրա ընտանիքի հետ բնակվում են նաև 5 շներ, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ընտանիքով (ներառյալ ևս մեկ շուն) և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը»։