Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իշխանությունը նախընտրեց չարձագանքել Իրանում տեղի ունեցած ագրեսիվ գործողություններին»․ Գեղամ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իշխանությունն Իրանում օրերս տեղի ունեցած երկրաշարժին, ինչպես նաեւ ագրեսիվ գործողություններին չարձագանքեց, նախընտրեց լուռ մնալ։ Այդ գործողությունները մեծ լարվածություն բերեցին տարածաշրջանում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Իրանի մի շարք ռազմական օբյեկտների վրա ԱԹՍ-ներով հարձակման դեպքին։

«Տարածաշրջանում ցանկացած գործընթաց բերում է լարվածության նոր փուլ։ Հուսանք, որ այս վիճակը երկար չի տեւի։ Իրանի իշխանությունները վստահ են իրենց գործողություններում։ Վստահ ենք, որ եւս մեկ լարվածության օջախ չենք տեսնի ՀՀ-ի սահմաններին»,-հավելեց Գեղամ Մանուկյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ