Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իշխող ուժի մարդը գնաց «Սուրմալու» եւ «նվեր մատուցեց»՝ այն դեպքում, երբ փլատակներում դեռ մարդիկ կային»․ Գագիկ Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այդ աղետի ընթացքում իշխանության քայլերը զավեշտի են նմանվում։ Տեղեկություններ կան այն մասին, որ պետական մարմինների անգործության պայմաններում սովորական քաղաքացիներն են արել աշխատանքի մեծ մասը եւ նրանց շնորհիվ է, որ հաջողվել է որոշակի քանակի մարդկանց հետ պահել ավելի ծանր կորուստներից»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին ու մահաբեր պայթյունին։

«Ողբերգության օրը Երեւանում քաղաքային համերգ էր, կարծես աղետի հետ ոչ մի կապ չի էլ եղել, եւ այդ մարդիկ տարբեր հարթություններում են եղել։ Կարծես քաղաքային իշխանություն, քաղաքապետ չկար։ Սա շատ կարեւոր բանի մասին է խոսում։ Անգամ սգի ժամանակ մարդիկ կորցրել էին կապն իրար հետ։ Եղել էր ողբերգություն, եւ միաժամանակ տոնախմբություն էր՝ ոչ թե անձնական, այլ քաղաքային։ Մի քաղաքային իշխանություն չկա՞ր, որ գնար ասեր՝ հո դուք հիմա՞ր չեք, ի՞նչ եք անում»,-հարցադրում արեց Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ սա խարան է իշխանության ճակատին, այս իշխանությունը ողբերգության ժամանակ խրախճանք կազմակերպող է․ «Թվում էր, թե դաս էին քաղելու սրանից, մինչդեռ օրեր անց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը գնաց հենց «Սուրմալու» եւ «նվեր մատուցեց»՝ այն դեպքում, երբ փլատակներում այդ ժամանակ դեռ մարդիկ կային։ Ասաց, թե քաղաքապետի հաջորդ թեկնածուն ինքն է։ Նման բան կարող էր ասել այնպիսի մարդը, որը մի կապ չի ուզում ունենալ այս երկրի որեւէ ողբերգության, ժողովրդի ցավերի ու խնդիրների հետ։ Նա ապրում է ուրիշ գերակայություններով։ Մեր երկիրն օկուպացված է թուրք-ադրբեջանական գործակալների կողմից»։

Հիշեցնենք՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 17-ին Սուրմալու էր այցելել որպես «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի ապագա թեկնածու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ