Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իսկ դո՛ւք խաղաղության ո՞ր տեսակին եք հավակնում՝ պատերազմ խաղաղության դիմա՞ց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեր պատկերացումը խաղաղության մասին, մոտավորապես պարզ է. մենք տալիս ենք ա՞յն, ինչ դուք ուզում եք, հետո էլ. «Տերը մեզ օգնական»։ Ուզե՞ց, կապրենք, չուզե՞ց, ուրեմն բարի վայելում ձեզ, մեր ինչքի վրա…։

Իսկ դո՛ւք խաղաղության ո՞ր տեսակին եք հավակնում՝ պատերազմ խաղաղության դիմա՞ց… Բայց կստանա՞ս, կստանաս, որովհետեւ մենք վերանալ ենք ուզում երկրիս երեսից, մի տեսակ հնացել ու հոգնել ենք, պայքարելու ուժ էլ չի մնացել երակներումս։ Ում եւ ինչ արյուն ասես, որ չխառնեցինք մեր արյանը։ Գուցե չուզելով, զզվելով, ստիպողաբար կամ՝ սիրահոժար, բայց խառնեցինք, որովհետեւ հոգնել ենք աշխարհում մեր տեղն ունենալուց։ Ո՞ւմ ասես, որ հավատացինք, ո՞ւմ հետ ասես՝ ընկերացանք, փոխարենը՝ ապաշնորհ ու պիղծ վարք-վերաբերմունքի արժանացանք, որովհետեւ, մենք՝ մեր ունեցածը, այն արդար քրտինքով վաստակած չոր հացը՝ մի կում զուլալ ջրով, փոխեցինք ուրիշների ճոխ, բայց թունավոր առատությամբ լցված սեղանների հետ։ Վերջին փամփուշտը պահեցինք ոչ թե թշնամու, այլ՝ մեզ համար, ու թույլ տվեցինք, որ մեզ ստորացնեն, որովհետեւ մենք հոգնել ենք ապրելուց ու պայքարելու ուժ էլ չի մնացել մեր երակներում։

Մեր պապերը մեզ ժառանգություն թողեցին՝ Վրեժի զգացումը, մենք, այն կիրառելու համար, ուժեղ լինելու կամք չունեցանք, որովհետեւ զոհի կարգավիճակն ամենաընդունելին էր, որ խեղճի տեղ դնեն ու մի պատառ թարմ հաց նետեն մեր առաջ, ինչպես՝ շան։
Ո՞վ ես դու, հա՛յ:

Հարցին՝ մինչեւ անգամ ինքդ պատասխան չունեցար։ Որտեղի՞ց եկար ու առաքելությունդ ի՞նչն էր այս աշխարհի վրա։ Ինչո՞ւ չըմբոստացար փոթորիկների դեմ ու տունդ ինչո՞ւ շինեցիր ավազի վրա։ Աշխարհի կարած խեղճության շապիկն ինչո՞ւ շտապեցիր հագնել։ Որ հագար, չզգացի՞ր, որ քո հագով չէր այն, որ անհարմար էր քեզ նրա մեջ շարժվելը։ Մի՞թե քեզ այդքան դժվար էր հասկանալը, որ ուրիշներին դուր գալու համար, պարտադիր չէր արյունակցիդ դավաճանելը։ Որ ավելի արժեքավոր ու գնահատելի էր ինքնությունդ պահպանելը։ Փոքրությանդ պատճառով ինքնապահպանման բնազդիդ պիտի ապավինեիր եւ ո՛չ թե՝ խեղճանայիր, ստորանայիր, որ ամենքի հացին աղ տայիր ու հետո չհասցնեիր հիասթափվել։

Թա՛փ տուր քեզ, Հա՛յ, ուշքի՛ եկ: Աշխարհում՝ տեսակի՛ կռիվ է, եւ ում նյարդերը պրկվեցին, հենց ինքն էլ ճիշտ նպատակին կուղղի լինելիության նետը։

… այս ամբողջ ընթացքում, դու դեռ մեղավորներ ես փնտրում:

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՅԱՆ

Հրապարակագիր, Գյումրի