Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իսկ դուք գիտե՞ք՝ պարեկներից վնասվածքներ ստացե՞լ են, թե՞ ոչ, քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողների». Ֆիդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այն տեսակետները, որ կան, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը: Հարուցվել է քրեական վարույթ, բոլոր հանգամանքները պարզ կլինեն», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լոռիի  միջադեպին՝ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ այնտեղ հակառակ գործողություններն են եղել՝ քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություն: Երբ հարցրեցին անչափահասի վնասվածքների մասին՝ Ֆիդանյանը հակադարձեց. «Իսկ դուք գիտե՞ք՝ պարեկներից վնասվածքներ ստացե՞լ են, թե՞ ոչ: Տեսագրություններն առկա են, քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին: Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի արդեն քրեական վարույթի շրջանակներում: Պատճառը եղել է այն, որ ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում այդ ամբողջ միջադեպը տեղի է ունեցել»:

Լրագրողները ճշտեցին՝ Փաշինյանի ավտոշարասյան հե՞տ էր դա կապված՝ Ֆիդանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել` երբ է դա տեղի ունեցել, բայց տեղի է ունեցել ակնհայտ վարչական իրավախախտում, որի հետ կապված տվյալ միջադեպը տեղի է ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ