Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իսպանիայի խորհրդարանը Ֆրանկոյի դիկտատուրան անօրինական է ճանաչել

Իսպանիայի Սենատը հավանություն է տվել ժողովրդավարական հիշողության մասին օրինագծին, որը կոչված է վերջ դնելու Ֆրանցիսկո Ֆրանկոյի ժառանգությանը և հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր դիկտատուրայի ժամանակ համարվում էին «հակա-Իսպանիայի» (այսինքն՝ ժողովրդի թշնամիների) ներկայացուցիչներ։ Նախաձեռնությանը աջակցել են Իսպանիայի խորհրդարանի վերին պալատի 128 պատգամավորներ։ 113 սենատոր դեմ է արտահայտվել, 18-ը ձեռնպահ է մնացել։ Նախագծի տեքստում 500-ից ավելի ուղղումներ են նախապատրաստվել, սակայն դրանցից ոչ մեկն ի վերջո չի ընդունվել։

Հիշեցնենք, որ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, օրինագծին աջակցել է դեռ հուլիսին։ Կողմ էր արտահայտվեց 173, դեմ՝ 159, ձեռնպահ՝ 14 պատգամավոր։

Ընդդիմությունը (առաջին հերթին՝ «Ժողովրդական կուսակցությունը») վստահ է, որ օրինագիծը ոչնչացնում է երկրում քաղաքացիական խաղաղության հիմքերը, որոնք դրվել են 1977 թվականին ընդունված համաներման օրենքով (Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից երկու տարի անց)։ Իսկ սոցիալիստ վարչապետ Պեդրո Սանչեսը բազմիցս խոսել է պատմական արդարության վերականգնման անհրաժեշտության մասին։