Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ISW. պայթյուններ Ղրիմում՝ կամ հրթիռային հարված, կամ դիվերսիա

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն (ISW) իր ամենօրյա զեկույցում վերլուծում է երեկ տեղի ունեցած պայթյունները Խերսոնի շրջանում, ռուսական բանակի թիկունքում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում գտնվող ավիաբազայում, գրում է BBC-ն:

Ըստ ինստիտուտի փորձագետների՝ Կրեմլն առանձնապես չի ցանկանում մեղադրել Ուկրաինային ռուսական օբյեկտների վրա հարձակվելու մեջ, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց կտա ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի անարդյունավետությունը, ինչպես արդեն եղավ ուկրաինացիների կողմից ռուսական դրոշակիր «Մոսկվա» հածանավի ոչնչացման դեպքում։

Այս պահին հետազոտողները տվյալներ չունեն, որպեսզի ինքնուրույն գնահատեն երեկվա պայթյունների ճշգրիտ պատճառը։ Այն փաստը, որ դրանք տեղի են ունեցել միաժամանակ երկու իրարից հեռու օբյեկտներում, ակնհայտորեն բացառում է պատահական հրդեհի մասին պաշտոնական ռուսական վարկածը, սակայն չի բացառում ոչ դիվերսիոն գործողությունը, ոչ հեռահար հրթիռային հարվածը:

Փորձագետների կարծիքով, ուկրաինացիները սկզբունքորեն կարող էին արդիականացնել իրենց «Նեպտուն» հրթիռները՝ ցամաքային թիրախների դեմ օգտագործելու համար, սակայն այս պահին այս վարկածը հաստատող որևէ ապացույց չկա։