Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով 17 զոհերից 11-ը երեխա են

Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 25-ի։ Այս մասին  հայտնել են ՌԴ քննչական կոմիետի մամուլի ծառայությունից, գրում է «Վեստի.ռու»-ն։

Վերջին տվյալներով՝ տուժածների թվում կա 23 երեխա։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 վիրավորի մասին։

Նշվում է նաև, որ հրաձգության հետանքով զոհվել է 17 մարդ, որից 11-ը երեխա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան անհայտ անձը ներխուժել է Իժևսկի թիվ 88 դպրոց, կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ:

Իրավապահները նշել են, որ հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել:

ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել է, որ հարձակվողի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, նա գտնվել է դիսպանսերային հսկողության տակ։ Իժևսկում եռօրյա սուգ է հայտարարվել: