Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ջերմուկն ապրեցնող մարդիկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարդիկ են կերտում ու ապրեցնում համայնքը, երկիրը և հայրենիքը:

«Ջերմուկն ապրեցնող մարդիկ» շարքն իրականացվում է «Դեպի Ջերմուկ» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որի նպատակն է հանրայնացնելու Ջերմուկի ողջ հմայքն ու գրավչությունը՝ մարդկանց, հայտնի ու անհայտ վայրերի միջոցով:

Սամվել Ենոքյանը Ջերմուկին գույն ու շունչ հաղորդող մարդկանցից է: Շատերը Սամվելին գիտեն որպես գեղանկարիչ, որն ամեն օր իր կտավներով էլ ավելի է գեղեցկացնում Ըմպելասրահի` առանց այն էլ բացառիկ տեսարանը։ Բայց քչերը գիտեն, որ նա նաև նկարիչ-վերականգնող է (արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում):
Սամվելն ամբողջ տարի իր նկարներով բացօդյա ցուցահանդես-վաճառք է կազմակերպում Ջերմուկի հանքային ջրերի Ըմպելասրահում՝ մեզ հաղորդակից դարձնելով արվեստի աշխարհին:

-Ուստա՛ Սամվել, կգա՞ք ինձ հյուրանոցից ջրվեժ իջեցնեք։

-Ո՞նց չեմ գա։ Արդեն էդտեղ եմ,- ասում է տաքսիստ Սամվելը’ ով ամենուր է’ միաժամանակ Ջերմուկի և՛ Աջ ափին, և՛ Ձախ։

Նա այնքան պարտաճանաչ է ու այնքան արագ է հասնում Ձեզ, որ վստահ կարող եք ասել’ Ջերմուկում անձնական վարորդ ունեք։ Սամվելը ոչ միայն հմուտ վարորդ է, այլև հրաշալի զրուցընկեր։ Գիտի’ որտեղ ինչ կա, որտեղ ինչն է համեղ, որ հյուրանոցում ազատ տեղեր կան: Ջերմուկում լինեք, ծանոթացեք Սամվելի հետ. նա Ձեզ այնքան պատմելու բան ունի։

Նորաձեւություն թելադրողը Ջերմուկում դերձակ Վասակն է։ Հենց նրա ձեռքի տակով են անցնում բոլոր կարևոր առիթների’ ծնունդների, կնունքների, հարսանիքների համար նախատեսված հագուստները։

Վասակն արդեն 40 տարի է’ դերձակությամբ է զբաղվում։ Այս տարիների ընթացքում հասցրել է հազարավոր հաճախորդներից պատվերներ ընդունել:
Դերձակ Վասակին ճանաչում են ոչ միայն կարուձևի վարպետությամբ. նա նաև բացառիկ հումորի տեր է։ Երբ լինեք Ջերմուկում ու դերձակի կարիք ունենաք, արդեն գիտեք ում դիմել:

Շահբազյան Հայկը յուրահատուկ, կոլորիտային մարդ է՝ Ջերմուկն ապրեցնող մարդկանցից մեկը: Հայկն առանձնանում է նկարչության ընդգծված ոճով և ներկերի յուրահատկությամբ: Ներկերի մեծ մասն ինքն է պատրաստում՝ քարերից: Ճիշտ կարդացիք՝ քարերից:
Հայկն իր նկարները վաճառում է Ըմպելասրահի ներսում: Այցելեք, Ջերմուկ, ընկերացեք Հայկի հետ և ծանոթացեք նրա ստեղծագործություններին:

Ավետյան Վարդանը բացառիկ տաղանդավոր նկարիչներից է՝ բնության ու Ջերմուկի իսկական սիրահար: Ջերմուկ այցելելիս անպայման գնացեք Ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ, որտեղ նա անցկացնում է իր օրվա հիմնական մասը:
Վարդանի հետ շփվելով Դուք կբացահայտեք ջերմուկյան մեկ այլ տիեզերք, որտեղ նա կառուցել է իր աշխարհն ու իր կերպարներին: