Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է 2 այրված դի

Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է 2 այրված դի

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։